Սիլվիո Բեռլուսկոնին ֆինանսական խնդիրների պատճառով Սուրբ ծնունդն առանց տոնածառի կանցկացնի կնոջն էլ նվեր չի մատուցի

08:30 • 23.12.13

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Սուրբ ծնունդը կանցկացնի առանց տոնածառի, իսկ նրա ներկայիս կինը՝ Ֆրանչեսկա Պասկալին՝ առանց նվերի:


Ինչպես գրում է РИА Новости-ն՝ իտալական Corriere della Sera պարբերականին հղումով, բազմաթիվ դատական գործընթացները, դատարանի որոշմամբ տուգանքները, ինչպես նաև՝ նախկին կնոջն ամսական 1.4 մլն եվրո ալիմենտի վճարումը կրճատել են իտալացի միլիարդատիրոջ բյուջեն:

 

Պարբերականի տվյալներով՝ Բեռլուսկոնիի Belvedere dei Visconti Di Modrone in Macaire առանձնատունը, որտեղ վերջինս ապրել է նախկին կնոջ հետ և որտեղ ամեն տարի սուրբծննդյան և ամանորյա տոնակատարություններ են տեղի ունենում, այս անգամ փակ կլինի նախկին վարչապետի ֆինանսական խնդիրների պատճառով: