Մեծ Բրիտանիայում նախկին նախարարին դատապարտել են 6 ամսվա ազատազրկման՝ խարդախության համար

17:00 • 23.12.13

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախկին նախարար Դենիս Մաքշեյնը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման՝ խարդախության համար, հայտնում է gazeta.ru-ն։

 

«Նախկին նախարար 69-ամյա Դենիս Մաքշեյնը դատապարտվել է վեցամսյա կալանքի դրամական խարդախության համար: Նա խոստովանել է, որ պետությունից պահանջել է 12,9 հազար ֆունտ ստեռլինգի չափով ծախսերի փոխհատուցում 19 կեղծ չեքերի միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Մաքշեյնը18 տարի եղել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ: