Յոհանեսբուրգի օդանավակայանում 182 ուղևորով ինքնաթիռը բախվել է շենքին

11:34 • 23.12.13

Հարավային Աֆրիկայում՝ Յոհանեսբուրգի օդանավակայանում, 182 ուղևորի տեղափոխող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռը բախվել է շենքին, գրում է gazeta.ru-ն:

 

«Մեր ինքնաթիռներից մեկը վնասվել է Յոհանեսբուրգի օդանավակայանում: Բոլոր 182 ուղևորներն ապահով վայրէջք են կատարել՝ առանց որևէ վնասվածքի»,- ասված է British Airways-ի Twitter-յան էջում:

 

Ինչպես հաղորդում է Sky News-ը, դեպքը, հավանաբար, տեղի է ունեցել Boeing 747 ինքնաթիռի հետ: Վնասվել է ինքնաթիռի թևը: