Կանադայում սառցե անձրև է տեղացել

09:43 • 23.12.13

Կանադայի արևելյան շրջաններում ձյունամրրիկն ու անձրևը խափանել են Տորոնտոյի մոտ 250.000 տների էներգամատակարարումը, ինչը, հավանաբար, կտևի ևս երկու-երեք օր, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Տրամվայներն ու մետրոպոլիտենը դադարեցրել են աշխատանքը։ Էներգամատակարարման խափանումներ են տեղի ունեցել նաև Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։

 

Տասնյակ ավիաչվերթներ հետաձգվել են կամ չեղյալ համարվել։ Տորոնտոյի, Օտտավայի և Մոնրեալի օդանավակայաններում կուտակվել են իրենց չվերթին սպասող մեծաթիվ ուղևորներ։

 

Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը փոթորիկը քաղաքի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկն է որակել։ Այն համեմատում են 1998թ.-ի մահացու սառցե մրրիկի հետ, որն ավելի քան 20 մարդու կյանք էր խլել և 3 մլն մարդու թողել առանց էլեկտրաէներգիայի։