Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը

09:07 • 23.12.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.25-ին, տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան 11-րդ կմ-ի մոտակայքում մեքենա է ընկել Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱՒՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:


Լուսանկարը՝  արխիվից