Սիրիայում կռվող բրիտանացիները զրկվել են քաղաքացիությունից
Մեծ Բրիտանիայի իշխանությունները քաղաքացիությունից զրկել են 20 մարդու, ովքեր մեկնել են Սիրիա՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, հայտնում է Al Arabiya-ն։
Ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ քաղաքացիությունից զրկելու գործողություններն իրավական հիմքեր ունեն։
«Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով հասարակության շահերից, իրավունք ունի անձանց զրկել քաղաքացիությունից »,- նշվել է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ The Independent պարբերականի տվյալների՝ ներկայում Սիրիայում մոտ 240 բրիտանացի է կռվում, ովքեր, ըստ ամենայնի, ևս կզրկվեն քաղաքացիությունից։










