Էրդողանը սպառնացել է «կոտրել իր հակառակորդների ձեռքերը»

16:29 • 23.12.13

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է «կոտրել իր ընդդիմախոսների ձեռքերը», եթե նրանք չդադարեցնեն իր կառավարությանը զրպարտելը։

 

Ինչպես տեղեկացնում է Лента.ру-ն, այդ մասին էրդողանն ասել է «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների հանրահավաքի ընթացքում։

 

Իր ելույթում Էրդողանը «լրտեսներ» և «դավաճաններ» է անվանել նրանց, ովքեր կազմակերպել են թուրք պաշտոնյաների և նախարարների որդիների ձերբակալությունը։ Վարչապետի խոսքով՝  հակակոռուպցիոն գործողությունն իրականում «միջազգային դավադրություն» է։

 

Ավելի վաղ Թուրքիայի իշխանություններն արդեն արձագանքել էին աղմկահարույց ձերբակալությանը՝ աշխատանքից ազատելով ոստիկանության աշխատակիցների։  Ընդհանուր առմամբ, այս ձերբակալություններից հետո ազատվել է իրավապահ մարմինների շուրջ 70 աշխատակից։