Femen-ի ակտիվիստուհիներն ակցիա են իրականացրել մադրիդյան եկեղեցու առջև (լուսանկարներ)

17:49 • 23.12.13

Femen շարժման ակտիվիստուհիները բողոքի ակցիա են իրականացրել Մադրիդի եկեղեցիներից մեկի մոտ՝ ընդդեմ Իսպանիայում հղիության արհեստական ընդհատման արգելքի, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

Ակտիվիստներից մեկը ծնկի է իջել եկեղեցու մոտ գտնվող հրապարակում, մերկացրել է կուրծքն ու որովայնը, որի վրա գրված է եղել. «Ծնունդը հետաձգվում է», «Ազատություն աբորտներին»։


Այդ ընթացքում երկու այլ աղջիկներ կանգնել են նրա կողքին և հատակին կարմիր գույնի հեղուկ թափել։