Ֆրանսիայում առաջարկել են հարկեր գանձել YouTube-ից, որից ստացված միջոցները կհատկացվեն կինոարտարդությանը

22:51 • 23.12.13

Ֆրանսիայի աուդիովիզուալ միջոցների գերագույն խորհուրդը դեկտեմբերի 23-ին առաջարկել է հատուկ հարկ կիրառել YouTube-ի և Dailymotion-ի գործունեության համար: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ ստացված միջոցները կօգտագործվեն ազգային և եվրոպական կինոարտադրության ֆինանսավորման համար:


Վերոնշյալ մարմինն իր զեկույցում նշում է, որ տեսանյութերի տեղադրումն այս կայքերում կոմերցիոն բնույթ ունի, ինչի հիման վրա մասնագետները ենթադրում են, որ նմանօրինակ գործունեության համար պետք է հարկեր վճարվեն:


Ըստ Ֆրանսիայում գործող օրենքների` նման բարձր հարկերի զգալի մասը նախատեսված է ազգային կինոարտադրության զարգացման համար: Երկրում գործող մատակարարների համար հարկը կարող է նվազել, եթե նրանք պարտավորվում են ցուցադրել ֆրանսիական ֆիլմերի և հեռուստաֆիլմերի մի մասը: