Երևանում 204 թվականը չէ.Արթուր Գևորգյանը տոնածառի վրա տեսնում է 2014 թվական
Եթե մարդիկ ուզում են տեսնել 204 թվական, կտեսնեն 204 թվական, բայց Երևանի քաղաքապետարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը տեսնում է 2014 թվական:
«Սա դիզայներական լուծում է, որն ամբողջ աշխարհում ընդունված է, լուծումներ են առաջարկվում, որոնք մեկին կարող են դուր գալ, մեկին՝ ոչ: Բայց ես 204 թվական չեմ տեսնում, տեսնում եմ 2014 թվական»,- Tert.am–ին ասաց Արթուր Գևորգյանը ՝ մեկնաբանելով Հանրապետության հրապարակի տոնածառի լուսանկարի լույսերի ՝ 204 թվին նմանությունը և այս թեմայով համացանցում տարածված ծաղրանկարները:
Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն անգամ «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանին գրել էր. «Ստյոպա´ ջան, համ էլ՝ ձեզ մոտ դեռ 204 թիվն է)։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էին ինչ որ լույսերի նկարներ, որոնք շատ էին հիշեցնում սեռական օրգաններ և որոնք, իբր, տեղադրված են Աբովյան փողոցում:
Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով, թե նման լույսեր կան Աբովյան փողոցում:
«Սա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, բացահայտ սուտ է, այդուամենայնիվ, այս երևույթը տհաճ է և տգեղ, որ մարդը Հայաստանում չէ ( օգտատերը, որը տարածել էր այդ լուսանկարը), և ոչ միայն իրեն չի հարգում, այլև՝ իր երկիրը»,–ասաց Արթուր Գևորգյանը:










