Մեծ Բրիտանիան քաղաքացիությունից զրկում է Սիրիայում կռվող իր քաղաքացիներին
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը քաղաքացիությունից զրկում է իսլամիստներին, ովքեր գնացել են Սիրիա՝ կռվելու: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ The Independent-ին հղումով, դա կապված է Միացյալ Թագավորության տարածքում անվտանգություն ապահովելու հետ:
2013 թվականի ընթացքում բրիտանական քաղաքացիությունից զրկվել է 20 մարդ, իսկ 2010 թվականի մայիսից՝ 37 մարդ: Նրանց թիվը շարունակում է աճել:
Բրիտանական ԱԳՆ-ում նշել են, որ քաղաքացիությունը արտոնություն է, ոչ թե՝ իրավունք, ինչի պատճառով նախարարությունը կարող է քաղաքացիությունից զրկել քաղաքացիներին, եթե դա համապատասխանում է հասարակության շահերին:
Իսկ իրավապաշտպան կազմակերպությունները բրիտանական իշխանությունների նմանօրինակ քայլերը անհանգստության առիթ են համարում:










