Ռոհանին սյունակ է գրել գերմանական թերթում

17:16 • 23.12.13

Իրանի նախագահ Հասան Ռոհանին սյունակ է գրել գերմանական Süddeutsche Zeitung թերթում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Ռոհանին գրել է այն մասին, որ իր երկիրը ցանկանում է բարելավել երկկողմ հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի, այլև այլ երկրների հետ:

 

Նախագահի խոսքով՝ Իրանը մտադիր է վերացնել հարաբերություններում առկա լարվածությունը, որը պահպանվում էր վերջին տարիներին:

 

Այնուամենայնիվ, նա գրել է, որ հնարավոր չէ մոռանալ ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին 60 տարվա ընթացքում, սակայն կոչ է արել կողմնորոշվել դեպի ապագա:

 

Ռոհանին իր սյունակն ավարտել է խոսքերով, որ Իրանը պատրաստ չէ հրաժարվել խաղաղ միջուկի իր իրավունքից, սակայն երբեք չի փորձել ստեղծել միջուկային զենք: