Ադրբեջանի իսլամիստները դեմ են մուսուլմանական երկրում Նոր տարվա տոնակատարություններին

13:58 • 23.12.13

Ադրբեջանի Իսլամական կուսակցության ղեկավարությունը մտադիր է դիմել Կովկասի մուսուլմանների վարչությանը՝ իսլամական Ադրբեջանում Նոր տարին տոնելու անընդունելիության առնչությամբ, քանի որ համընկնում է Իսլամի մարգարե Իմամ Հուսեյնի մահվան օրվա հետ։

 

«Ընդհանուր առմամբ, մենք դեմ չենք տոնակատարություններին, սակայն եթե այդ օրը համընկնում է Մարգարեի սգո օրվան, ապա մենք՝ մուսուլմաններս, չպետք է տոնենք այն»,-ասել է կուսակցության փոխնախագահը։

 

Նա նաև նշել է, որ մարտի 8-ն էլ կապ չունի իրենց ազգի և ադրբեջանցի կանանց հետ, քանի որ իսլամական աշխարհում կանանց օրը համարվում է Մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան օրը։