Իտալիայի ներգաղթյալների ժամանակավոր կացարաններում բողոքի ցույցեր են տեղի ունենում

19:10 • 23.12.13

Իտալիայում կեցության պայմանների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում ներգաղթյալների մի քանի ժամանակավոր կացարաններում: Ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС-ը՝ առավել հուսահատ քայլի են դիմել Հռոմի կենտրոնական շրջանի ներգաղթյալները, որտեղ 10 փախստականներ կարել են բերանները:


Նրանցից 4-ը, որոնք Մարոկկոյի և Թունիսի քաղաքացիներ են, արտաքսվել են հայրենիք, մյուսները շարունակում են բողոքի ցույցը: Երկուշաբթի նրանց են միացել նաև այլ ներգաղթյալներ, որոնց կարծիքով՝ կենտրոնի կեցության պայմաններն անընդունելի են: 

 

Լամպեդուզա կղզու կենտրոնական հատվածում, որտեղ վերջերս բջջային հեռախոսով նկարահանվել էին փախստականների հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքը պատկերող տեսարանները, բողոքի ցույց է կազմակերպել նաև Իտալիայի Դեմոկրատական կուսակցության՝ մարոկյան ծագումով պատգամավորը։