Մահացել է հանրահայտ AK-47 ինքնաձիգի հեղինակ Միխաիլ Կալաշնիկովը

21:30 • 23.12.13

Կյանքի 95-րդ տարում մահացել է խորհրդային և ռուսական զենքերի նախագծող Միխայիլ Կալաշնիկովը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ Ուդմուրտիի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Չուլկովին հղումով:


Նոյեմբերի 17-ից Կալաշնիկովը գտնվում էր Ուդմուրտիի հանրապետական կլինիկադիագնոստիկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նա տեղափոխվել էր ստամոքսի արյունահոսության պատճառով:


Նախագծողի կողմից ստեղծված AK-47 ինքնաձիգի արտադրությունն սկսվել է 1949 թվականից և մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում: