Նյու Յորքի կենտրոնում ուկրաինացին 50-րդ հարկից գցել է իր 3-ամյա որդուն և ինքն էլ ցած նետվել
Մանհեթենում (թաղամաս Նյու Յորքում) սարսափելի և աղմկահարույց ընտանեկան դրամա է արձանագրվել, հայտնում է HTB-ն` նշելով, որ 35-ամյա ուկրաինացի Դմիտրի Կանարիկովը 50-հարկանի երկնաքերի տանիքից ցած է նետել իր 3-ամյա որդի Կիրիլին և ինքն էլ նրա հետևից քայլ ներքև կատարել:
Հայրը տեղում մահացել է, իսկ երեխան որոշ ժամանակ ողջ է եղել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Հայտնի է, որ ուկրաինացին ԱՄՆ-ում համակարգային վերլուծաբան է աշխատել, մի քանի ամիս առաջ Facebook-ի իր էջում նա գրել է, որ իր համար ամենակարևոր բանը լավ հայր և ամուսին լինելն է:
Կանարիկովը վերջերս է բաժանվել ջութակահարուհի կնոջից, կատաղի դատական պայքար մղել նրա դեմ` այն հարցով, թե իրենցից ով պետք է դաստիարակի երեխային: Տանիք Կանարիկովը բարձրացել է՝ իմանալով, որ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ կնոջ:










