Կիմ Չեն Ինը հարբած է եղել, երբ հրամայել է մահապատժի ենթարկել իր հորեղբոր մերձավորներին. ԶԼՄ-ներ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը «ուժեղ գինովցած է եղել», երբ հրամայել է մահապատժի ենթարկել իր հորեղբոր՝ Չան Սոն Թհեքի 2 ամենամոտ կողմնակիցներին: Վերջինս պետությունում 2-րդ ամենաազդեցիկ մարդն էր և մահապատժի էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Ըստ տղյալների՝ Ռի Ռեն Հայի և Չան Սու Գիլի մահապատժի պատճառ է դարձել նրանց պահվածքը. նրանք հապաղել են առաջնորդի՝ իրենց եկամտաբեր բիզնեսները երկրի ռազմական ղեկավարությանը հանձնելու հրահանգը կատարելիս, ինչի հետևանքով զայրացրել են Կիմ Չեն Ինին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Հյուսիսային Կորեայում մահապատժի էին ենթարկել Պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Չան Սոն Թհեքին՝ երկրի ղեկավարի հորեղբորը:










