Հայկ Մարությանը ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիային մասնակցում է իրանական գազի բալոնով (տեսանյութ)

13:59 • 23.12.13

Դերասան, շոումեն Հայկ Մարությանը, ով Պրահայից մեկ շաբաթ շուտ վերադարձել է Հայաստան՝ հատուկ այսօր Բաղրամյան 19 հասցեում՝ ԱԺ-ի դիմաց «ՀայՌուսգազարդ»-ի առքուվաճառքի համաձայնագիրը վավերացնելուն դեմ բողոքի ակցիային մասնակցելու, իր հետ բերել էր գազի փոքրիկ «բալոն»:

 

«Իրանական գազ եմ բերել՝ որպես բոյկոտ ռուսական գազին, և որպես ապացույց, որ իրանական գազը շատ ավելի էժան է, քան ռուսական գազը: Սա և՛ խորհրդանշական իմաստ ունի, և՛ ձեռի հետ էլ տաքանում ենք, բոլորը կարող են գալ և տաքանալ»,- ասաց նա։

 

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը համացանցում տեղադրել էր իր լուսանկարը և գրել էր` «էս դեմքով գալիս եմ, որ բողոքի ցույցին մասնակցեմ»:

 

Tert.am-ի հետ զրույցում Հայկ Մարությանը մեկ անգամ էլ ցույց տվեց այդ դեմքը: