Կրեմլում չեն մեկնաբանել Խոդորկովսկու ազատ արձակման հարցում Մերկելի դերի մասին տեղեկությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հրաժարվել է մեկնաբանել Միխայիլ Խոդորկովսկու ազատ արձակման հետ կապված պատմության մեջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դերի մասին տեղեկությունը, գրում է gazeta.ru-ն:
«Իր դերի մասին, եթե դա եղել է, Մերկելն ինքը կպատմի, երևի»,- Ուշակովին մեջբերում է Interfax.ru-ն:
Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ գոհ է «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավարի ազատ արձակմամբ:
«Ես ուրախ եմ»,- այսպես է կանցլերը մեկնաբանել նորությունն այն մասին, որ Խոդորկովսկին ներման է արժանացել:










