Անգելա Մերկելը չի մեկնի Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը. գերմանական ԶԼՄ-ներ

15:58 • 23.12.13

Գերմանիայի նորընտիր կանցլեր Անգելա Մերկելը որոշել է չմեկնել Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը, հայտնում է newsru.com-ը՝ հղում անելով InoPressa-ին։

 

Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Օլիմպիադայում երկիրը կներկայացնի այդ գերատեսչության ղեկավար Թոմաս դե Մեզյերը։

 

Մերկելի՝ Սոչի մեկնելուց հրաժարվելու պատճառները չեն հաղորդվում։