Մեծ Բրիտանիայի 220 շրջաններում ջրհեղեղի վտանգ է հայտարարվել

23:18 • 23.12.13

Անգլիայի և Ուելսի բազմաթիվ շրջաններում վտանգի 3-րդ աստիճան է հայտարարվել ուժեղ անձրևների և քամիների պատճառով, որոնք վերջին ժամանակահատվածում մոլեգնում են երկրում: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ թագավորության շրջակա միջավայրի պահպանության գործակալությանը հղումով, Մեծ Բրիտանիայի 220 շրջաններում ջրհեղեղի վտանգ է հայտարարվել:


Ըստ մասնագետների` մի շարք շրջաններում քամու արագությունը հասնում է 120 կմ/ժ արագության: Փոթորիկn առանց էլեկտրաէներգիայի է թողել մոտ 5.000 տուն, իսկ տեղի իշխանությունները չեն բացառում վթարային անջատումների հավանականությունը: Իրավիճակը բարդացնում են հորդառատ անձրևները, որոնց արդյունքում վարարել են գետերը, ինչի պատճառով մասնագետները չեն կարողանում հասնել հեռավոր շրջաններ:


Վատ եղանակային պայմաններն անդրադարձել են նաև երկաթգծի և տրանսպորտային հաղորդակցության վրա: Օօդանավակայանների մեծ մասը,սակայն, աշխատում են բնականոն ռեժիմով, սակայն չի բացառվում, որ չվերթները կարող են հետաձգվել: