Տեղի է ունեցել «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2013»–ի մրցութային հանձնաժողովի նիստը

10:18 • 23.12.13

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում դեկտեմբերի 21-ին
տեղի է ունեցել «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2013» ծրագրի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ամփոփվել են մրցույթի արդյունքները:


«Լավագույն կազմակերպություն» անվանակարգում հանձնաժողովն իր ընտրությունը կատարել է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից պաշտոնական հայտերով ներկայացված երեքական թեկնածու կազմակերպություններից:


Հանձնաժողովի կողմից հաշվի են առնվել իրականացված ծրագրերի և միջոցառումների արդյունավետությունը և նպաստը համայնքային զարգացմանը և հասարակական կյանքին մարզային երիտասարդների մասնակցությանը:


Արդյունքում հաղթող են ճանաչվել հետևյալ կազմակերպությունները.


Արմավիրի մարզ՝ «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
Արագածոտնի մարզ «Հայրենապաշտ» հայրենասիրական երիտասարդական Հկ
Գեղարքունիքի մարզ՝ «Գեղարեգ» կրթամշակութաին երիտասարդական ՀԿ
Կոտայքի մարզ՝ «Չարենցավանի երիտասարդական ուսանողական» ՀԿ
Տավուշի մարզ՝ «Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն» ՀԿ
Վայոց Ձորի մարզ՝ «Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ
Լոռու մարզ՝ «Երիտասարդական ալիք» ՀԿ
Շիրակի մարզ՝ «Նոր սերունդ» մարդասիրական երիտասարդական կենտրոն ՀԿ
Սյունիքի մարզ՝ Հաշմանդամների աջակցության Սյունիքի մարզի «Ողջի» ՀԿ
ք. Երևան «Ֆլեշմոբ դիվիզիա» երիտասարդական ՀԿ


Հաղթող կազմակերպությունները կարժանանան խրախուսական մրցանակների և շնորհակալագրերի:


Արարատի մարզից հաղթող կազմակերպություն չի ճանաչվել, քանի որ սահմանված ժամկետում մարզպետարանի կողմից պաշտոնապես հայտ չի ստացվել:


Խրախուսական մրցանակներ և շնորհակալագրեր կստանան նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առցանց դրամաշնորհային համակարգի շրջանակներում «Հանդիպում», «Հանդիպումից զատ» և «Համաֆինանսավորում» տիպի լավագույն ծրագրեր ներկայացրած համապատասխանաբար՝ «Մունետիկ», «Համահայկական երիտասարդական շարժում» և «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունները:
Հանձնաժողովը որոշել է նաև բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրերով պարգևատրել առցանց դրամաշնորհային համակարգի շրջանակներում պետական հատվածը ներկայացնող հետևյալ փորձագետներին.
Գոռ Մարգարյան
Ատոմ Մխիթարյան
Ալինա Քոսյան
Տիգրան Օհանյան:


Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում 2013թ. դեկտեմբերի 27-ին ժ. 14-00-ին: