Nike-ի նոր մարզակոշիկներն ԱՄՆ-ում դարձել են զանգվածային ծեծկռտուքի պատճառ (լուսանկարներ, տեսանյութ)

13:51 • 23.12.13

Մարզահագուստի, կոշիկի ու այլ պարագաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Nike ընկերության նոր Air Jordan 11 Gamma Blue մարզակոշիկները Միացյալ Նահանգներում իրական քաոս են առաջացրել՝ երկրի տարբեր հատվածներում դառնալով զանգվածային ծեծկռտուքների պատճառ։

 

Violence: An inexplicably shirtless young man is punched repeatedly over a pair of sneakers
 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ամեն տարի Nike-ը խիստ սահմանափակ թվով վաճառքի է հանում Air Jordans մարզակոշիկների թարմացված տարբերակը, որը ցանկանում են ձեռք բերել բրենդի բոլոր սիրահարները։

 

Sneaker freaks: A group of girls brawls in the crowd massed outside a Bronx Foot Locker store awaiting the release of the latest Air Jordans
 

Պարբերականը նշում է, որ մասնավորապես Դալասում, Նյու Յորքում,Կալիֆոռնիայում, ինչպես նաև Օհայո և Ֆլորիդա նահանգներում դեռևս գիշերվանից հերթի կանգնած մարդիկ հանուն նորաձև մարզակոշիկների սկսել են իրար ծեծել ու քաշքշել խանութների մոտ ու դրանց ներսում։ Իրավիճակը հարթելու համար ժամանել են ոստիկաններ, ովքեր մեծ դժվարությամբ են կարողացել կարգուկանոն հաստատել։

 

Vouchsafe: A door is pulled off its hinges as shopper push into an Ohio store to get their hands on a voucher that would allow them to purchase Air Jordans upon their release
 

Daily Mail-ը նշում է, որ ամեն տարի նոր Air Jordans-ի թողարկումն ուղեկցվում է զանգվածային անկարգություններով, գողություններով, հարձակումներով ու անգամ՝ սպանություններով։
 

2012թ. մարզակոշիկներ գնած 22-ամյա Ջոշուա Վուդսը սպանվել էր 4 երիտասարդի կողմից, ովքեր դա արել էին Air Jordans-ին տիրանալու համար։

 

Cult status: Many have questioned the veneration of a shoe named after a player who hasn't been on-court in more than a decade