Ամերիկացուն դատել են արաբ երիտասարդներին ծաղրելու համար (տեսանյութ)
Աբու Դաբիի դատարանն ԱՄՆ քաղաքացուն մեկ տարվա ազատազրկման է դատապարտել ծաղրանմանակող տեսահոլովակի ստեղծման համար, որը ծաղրում է Դուբայում ապրող երիտասարդությանը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով տեղական The National թերթին:
Շիզան Քասիմը մեղավոր է ճանաչվել «արտասահմանում Արաբական Միացյալ Էմիրությունների իմիջին վնաս հասցնելու համար»: 29-ամյա երիտասարդը ստիպված կլինի նաև 2.700 դոլար տուգանք վճարել: Պատիժը կրելուց հետո ամերիկացին կարտաքսվի:
Քասիմի հետ ևս հինգ մարդ է դատապարտվել, որոնք ներգրավված են եղել տեսանյութի ստեղծմանը: Նրանք դատապարտվել են 8 ամսից մինչև մեկ տարվա ազատազրկման:
Տեսանյութը, որը YouTube-ում է հայտնվել դեռ 2012 թվականին, իրենից ներկայացնում է 19 րոպեանոց ֆիլմ, որտեղ պատմվում է Դուբայում գործող հորինված երիտասարդական բանդայի մասին:










