Բասկետբոլիստ Ռոդմանը հեռացել է Հյուսիսային Կորեայից՝ չհանդիպելով Կիմ Չեն Ընի հետ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին խաղացող Դենիս Ռոդմանը հեռացել է Հյուսիսային Կորեայից՝ այդպես էլ չհանդիպելով երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Նրա խոսքով՝ հանդիպում տեղի չի ունեցել, քանի որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդը շատ զբաղված է եղել պետական գործերով:
Միևնույն ժամանակ Ռոդմանը խոստացել է մեկ ամսից վերադառնալ՝ Կիմ Չեն Ընի ծննդյան առթիվ բասկետբոլի ցուցադրական խաղ անցկացնելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռոդմանը Հյուսիսային Կորեայում չի պատրաստվում խոսել քաղաքականությունից:










