Հռոմի պապը կոչ է արել Իտալիայի իշխանություններին տուն գտնել բոլոր անօթևանների համար

13:30 • 23.12.13

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների առաջ, որոնց թվում եղել են նաև խնայողության ռեժիմի դեմ բողոքող իտալացիներ, կոչ է արել իշխանություններին տուն գտնել բոլոր անօթևանների համար, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Ցուցարարներին Ֆրանցիսկոսը կոչ է արել իրենց նպատակին հասնել խաղաղ երկխոսությամբ, այլ ոչ բռնությամբ։

 

Կարդալով վահանակներից մեկի վրայի գրությունը՝ «Աղքատությունը չի կարող սպասել»՝ Ֆրանցիսկոսը կոչ է արել Իտալիայի կառավարությանն «անել հնարավորը, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք տուն ստանա այս տոնական օրերին»։