Յակուտսկում ամանորյա կորպորատիվ երեկույթի ժամանակ Ձմեռ պապը մահացել է

11:10 • 23.12.13

ՌԴ Յակուտսկ քաղաքի ճաշարաններից մեկի՝ Ձմեռ պապի հագուստով աշխատակիցը մահացել է ամանորյա կորպորատիվ երեկույթի ժամանակ, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:

 

Յակուտսկի ճաշարաններից մեկը դեկտեմբերի 22-ին որոշել էր խնջույք կազմակերպել Նոր տարվա առիթով:

 

«Աշխատակիցներից մեկը համաձայնվել է հանդես գալ Ձմեռ պապի դերում: Տոնակատարության վերջում 41-ամյա տղամարդը պառկել է հանգստանալու և մահացել»,- պատմել է աղբյուրը:

 

Սոցիալական ցանցերում հրապարակված տարբերակներից մեկի համաձայն՝ երբ գտել են տղամարդու մարմինը, նրա բերանը փակված է եղել կպչուն ժապավենով: Ենթադրաբար, նա մահացել է փսխումներից խեղդվելով: Սակայն իրավապահ մարմիններում այդ տարբերակը դեռ հաստատել չեն կարող: