Ամերիկուհին փրկվել է իր ակնոցի շնորհիվ
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի բնակչուհին փրկվել է լուրջ վնասվածքից, երբ պատահական փամփուշտը դիպել է նրա ակնոցի շրջանակին, հայտնում է Reuters-ը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի` դեկտեմբերի 22-ին: 16-ամյա աղջիկը քնած է եղել իր տան հյուրասենյակի բազմոցին, երբ երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում տան մոտով անցնող մեքենայից կրակ է բացվել: Մի քանի փամփուշտ դիպել է տանը, կոտրել լուսամուտի ապակին:
Փամփուշտներից մեկն էլ դիպել է աղջկա ակնոցի միջնամասին: Հիվանդանոց հասցված աղջկա մոտ բժիշկները թեթև վնասվածք են արձանագրել: Տուժածի անունը ոստիկանությունը չի նշում, սակայն տեղական մամուլը մատնանշում է ոմն Էլոնզա Բրայանթի:
Նախնական տվյալներով՝ կրակ բացած հանցավոր խմբավորման թիրախը եղել է աղջկա տունը, սակայն ոչ հենց նա:










