Շիրակի մարզի Հոռոմ-Հայրենյաց գյուղերն իրար կապող կամրջից տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com

17:29 • 23.12.13

Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Արթիկի բաժին, որ Շիրակի մարզի Հոռոմ-Հայրենյաց գյուղերը կապող կամրջից տղամարդու դի կա կախված: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։


Տեղեկացնում է նաև, որ նշված վայր է ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ քննչական խումբը և հայտնաբերել 30-ամյա Սամվել Սարգսյանի դին: