Նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիները բացասական են գնահատում Միության փլուզումը. Gallup Media
Խորհրդային Միության փլուզումը մի շարք բացասական հետևանքներ է ունեցել: Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ Gallup Media-ի հարցման տվյալներով՝ նման կարծիք ունեն նախկին 11 ԽՍՀՄ երկրներից 7-ի բնակիչները, որտեղ հետազոտություն է իրականացվել:
ԽՍՀՄ փլուզումից հետո շատ պետություններ ստիպված են եղել ներքին ճգնաժամեր և հեղափոխություններ հաղթահարել: Հարցմանը մասնակցած՝ հետխորհրդային երկրների երիտասարդ բնակիչների 30 տոկոսը դրական է արտահայտվել Միության փլուզմանը: Բացասական հետևանքների մասին խոսել է երիտասարդ մասնակիցների միայն 33 տոկոսը:
Ավագ սերնդի ներկայացուցիչները զրկվել են մի շարք սոցիալական նպաստներից, որոնք հատկացվում էին խորհրդային տարիներին, ինչպիսիք են՝ սոցիալական ապահովությունը, կայուն թոշակը, անվճար բուժսպասարկումը: ԱՊՀ երկրների՝ 65-ից բարձր տարիք ունեցող անձանց միայն 11 տոկոսն է դրական արտահայտվել ԽՍՀՄ փլուզման մասին:










