Ամերիկացի երգիծաբանը կատակել է ոստիկանների հետ՝ ուտելով հեռախոսը

20:54 • 23.12.13

Ամերիկացի երգիծաբան Ռենդի Լիդկեն որոշել է ոստիկանության հետ կատակել թխվածքաբլիթի միջոցով: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Տղամարդը հեռախոսի տեսքով թխվածքաբլիթ է պատրաստել և ավտոմեքենան վարելիս սկսել է «խոսել» դրանով:


Երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրան, նա մի կտոր կծել է թխվածքաբլիթից և հետաքրքրվել է, թե ինչու են իրեն կանգնեցրել: Սակայն ոստիկանները չէին հավանել նման կատակը: Դրանից հետո իրավապահներին հաջողվել է գտնել ժամկետանց տուգանքներ, և երգիծաբանը ստիպված է եղել վճարել այդ տուգանքները: