Մոսկվայի հայկական ռեստորանի մոտ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. կան տուժածներ

16:12 • 23.12.13

Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող հայկական ռեստորանի մոտ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով 4 մարդ է վիրավորվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Առավոտյան 7-ի սահմաններում այդ հասցեում ծեծկռտուքի մասին տեղեկություն է ստացվել։ Վիճաբանել են երկու խմբեր, ինչը ծեծկռտուքի է վերաճել։ Մի քանի մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել»,-ասել է գործակալության զրուցակիցը։

 

Ներկայում հայտնի է 4 տուժածի մասին, նրանցից 3-ը դանակի հարված են ստացել, իսկ մեկը՝ հրազենային։ Միջադեպի մասնակիցների ճշգրիտ թիվը հայտնի չէ։

 

Գործակալության աղբյուրը տեղեկացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել Yan's House հայկական ռեստորանի մոտակայքում։