Էլիզաբեթ II թագուհին հետմահու ներում է շնորհել հայտնի գիտնականին

09:57 • 24.12.13

Մեծ Բրիտանիայում հանճարեղ բրիտանացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգին, որը 1952 թվականին դատապարտվել էր միասեռականության համար, հետմահու թագավորական ներում է շնորհվել, գրում է Взгляд-ը:

 

Մեղադրանքի պատճառով Թյուրինգը ենթարկվել է այսպես կոչված՝ «քիմիական կրտման», հեռացվել ծածկագրության (կրիպտոգրաֆիա) ոլորտում հետազոտություններից և երկու տարի անց ինքնասպան եղել:

 

Ալան Թյուրինգին հաճախ անվանում են կիբերնետիկայի «հայր», նրան է պատկանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական «Էնիգմա» կոդն ապակոդավորելու առանցքային դերը, ինչը լուրջ ներդրում դարձավ հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի հարցում:

 

Մինչ այս, բրիտանական հասարակության շրջանում երկար արշավ է ընթացել Թյուրինգին ներում շնորհելու հարցով, ինչի արդյունքում կառավարությունն այդ խնդրանքով դիմել էր թագուհուն: