Հալեպի հրթիռակոծությունը սպառնում է Սիրիայի հարցով նախատեսված խաղաղ բանակցությունների անցկացմանը
Սիրիայում կառավարական ռազմական օդանավերը 9-օրյա հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան 330 մարդու կյանք են խլել, հայտնում է Al Jazeera-ն` վկայակոչելով ակտիվիստների և բժիշկների:
Խոսքը, մասնավորապես, Հալեպի հրթիռակոծության մասին է, որի թաղամասերի վրա տակառներով տրինիտրոտոլուոլ` պայթուցիկ նյութեր են գցվում:
Եվ այժմ ընդդիմությունը` ի դեմս Ազգային կոալիցիայի, սպառնացել է չմասնակցել Սիրիայի հարցով Ժնևում նախատեսված խաղաղ բանակցություններին, եթե հրթիռակոծությունը շարունակվի: Նրանց դատողությամբ` եթե արտասահմանյան երկրները չեն կարողանում ճնշում գործադրել , որպեսզի Սիրիայի իշխանություններն ավերիչ գործողություններից զերծ մնան, ապա ինչպես են «Ժնև - 2»-ում քաղաքական լուծում պարտադրելու:
Նախատեսվում է, որ Ժնևի բանակցություններով վերջ կդրվի պատերազմին Սիրիայում, որի հետևանքով մինչ օրս ավելի քան 126 հազար մարդ է զոհվել:










