Օբաման Obamacare ապահովագրություն է ձեռք բերել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապահովագրվել է իր իսկ Obamacare ծրագրով, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն: Օբաման այդ ապահովագրական պոլիսը ձեռք է բերել դեկտեմբերի 23-ին` վերջին օրը, երբ հնարավոր էր ձեռք բերել դա:
Այս կերպ նա ցանկացել է օրինակ ծառայել իր երկրի բնակչությանը: Սակայն հետաքրքրական է, որ Օբամայի քայլից հետո այդ ապահովագրության ձեռքբերման ժամկետը երկարաձգել են մինչև դեկտեմբերի 25-ը, քանի որ ցանկացողների մեծ քանակություն է դիմել:
ԱՄՆ-ում թեժ քննարկումների տեղիք տված այս առողջապահական բարեփոխման ծրագիրը կսկսի գործել հաջորդ տարվա հունվարի 1-ից:










