Չինաստանը կաթոլիկ եպիսկոպոսին հարկադիր քաղկրթության է ենթարկել
Չինաստանում տնային կալանքի տակ գտնվող կաթոլիկ եպիսկոպոս Մա Դացինը հարկադիր քաղկրթության կուրս է անցնում, գրում է BBC-ն:
Մա Դացինը ձերբակալվել է դեռևս մեկուկես տարի առաջ, երբ ձեռնադրության ժամանակ հայտարարել է ղեկավարող մարմնից՝ չինական կաթոլիկ եկեղեցին վերահսկող Չինաստանի հայրենասիրական կաթոլիկ ասոցիացիայից դուրս գալու մասին:
Չինաստանի կաթոլիկ եկեղեցին չի ճանաչում Հռոմի պապի գերիշխանությունը:
BBC-ի թղթակցի կարծիքով՝ Մա Դացինի գործողությունները մարտահրավեր են համարվել կոմունիստական իշխանություններին: Ընդհանուր առմամբ, Չինաստանում ապրում է մոտ 10 միլիոն կաթոլիկ:










