ԱՄՆ-ի ափերին դելֆինները սատկում են կարմրուկի վարակից
Կենսաբանները պարզում են ԱՄՆ-ի Արևելյան ափին դելֆինների զանգվածային անկման պատճառը, գրում է Вести-ն։
Ավելի քան 1000 դելֆին չի դիմացել սեզոնային միգրացիային։ Ըստ ծավալների՝ այս ողբերգությունը գերազանցում է մոտ 20 տարվա վաղեմության դեպքը։ Այն ժամանակ՝ 1987-1988թթ., անհայտ վիրուսից սատկել էր 740 դելֆին։
Ըստ գիտնականների՝ այս անգամ կաթնասունները սատկել են վիրուսից, որն իր ախտանիշներով կարմրուկ է հիշեցնում, որով հիվանդանում են մարդիկ։










