Վանում երկրաշարժ է տեղի ունեցել
Վանում Ռիխտերի սանդղակով 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը։
Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 04։17-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վանի Չոլփան գյուղի մոտակայքում, հիպոկենտրոնը՝ 5 կմ խորությամբ։
Առաջին երկրաշարժին 04։25-ին և 04։57-ին երկու հետցնցումներ են հաջորդել։










