Եգիպտոսի իշխանությունները սառեցրել են իսլամիստական բոլոր կազմակերպությունների բանկային հաշիվները

13:05 • 24.12.13

Եգիպտոսի կառավարությունը հանձնարարել է երկրի կենտրոնական բանկին սառեցնել 72 գործող ոչ պետական կազմակերպությունների հաշիվները, որոնք կապված են իսլամիստների հետ։ Առաջին հերթին, դա վերաբերում է «Մուսուլման եղբայրներ» խմբավորման բոլոր դուստր կառույցներին, գրում է rosbalt.ru-ն։

 

Համաձայն դատավճռի՝ կալանքի են ենթակա խմբավորման հետ կապված բոլոր ակտիվներն ու միության գույքը, նրան ենթակա կառույցները, ներառյալ՝ գրասենյակները և ներկայացուցչությունները, նրա հետ կապված փաստաբանական և ֆիզիկական անձինք։

 

Դատարանը որոշել է նաև ստեղծել կառավարության ղեկավարմամբ հատուկ հանձնաժողով, որն իր վրա կվերցնի իսլամիստների ունեցվածքի ղեկավարումը։