Եգիպտոսի վարչապետը «Մուսուլման եղբայրներին» ահաբեկչական խմբավորում է համարում
Եգիպտոսի վարչապետ Հազեմ ալ Բեբլավին նշել է, որ «Մուսուլման եղբայրներ» կրոնական միությանը համարում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Agence Franse-Presse-ին։
Բեբլավին նման հայտարարություն է արել Էլ Մանսուրա քաղաքում տեղի ունեցած պայթյունից մի քանի ժամ անց։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։










