Ամերիկացի մագնատ Շելդոն Ադելսոնն ամենաշատն է աշխատել 2013 թվականին. Forbes

00:22 • 24.12.13

Ամերիկյան խաղային մագնատ Շելդոն Ադելսոնը գլխավորել է մարդկանց ցուցակը, ովքեր ամենաշատ գումարն են վաստակել 2013 թվականին: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ Forbes-ին հղումով, անցյալ տարվա ընթացքում գործարարի եկամուտները կազմել են 15 միլիարդ դոլար:


Այսպիսով՝ Ադելսոնի ունեցվածքը 1 տարվա ընթացքում աճել է 68%-ով, ինչը նշանակում է, որ նա օրական աշխատել է մոտ 41 միլիոն դոլար:


Ներկայիս վարկանշային աղյուսակում 2-րդ տեղում հայտնվել է Facebook-ի 29-ամյա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Այս տարի նա իր ունեցվածքն ավելացրել է 13.6 միլիարդ դոլարով կամ 112%-ով: Հաջողակ միլիարդատերերի ցուցակը եզրափակում է Amazon-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆֆ Բեզոսը, ով հարստացել է 13.3 միլիարդ դոլարով: Նրան հաջորդում է Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի ղեկավար Ուորրեն Բաֆֆետը:


Այս ցուցակում 5-8-րդ հորիզոնականներն զբաղեցնում են Ուոլտոն ընտանիքի ներկայացուցիչները, ովքեր ղեկավարում են Walmart խանութների ցանցը: 9-րդ հորիզոնականում հայտնվել է Google-ի համահիմնադիր Լարրի Փեյջը, իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Microsoft-ի տնօրեն Բիլլ Գեյթսը: