Հայտնի է դարձել` երբ կհուղարկավորվի Կալաշնիկովը

10:29 • 24.12.13

Նախնական տեղեկության համաձայն` լեգենդար զինակոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովը, ով մահացել էր նախօրեին, հողին կհանձնվի դեկտեմբերի 26-ին Իժևսկի գերեզմանատներից մեկում, հայտնում է Interfax-ը` վկայակոչելով Ուդմուրտիայի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Չուլկովին:

 

Կալաշնիկովի հուղարկավորության ժամկետը պայմանավորված է սպասվող արտասահմանցի հյուրերի ժամանումով:

 

Ավելի վաղ նշվել էր, որ նա կհուղարկավորվի Իժևսկի Սբ Միքայելի տաճարի տարածքում, ինչը Չուլկովը չի հաստատել:

 

Կալաշնիկովը մահացել է դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:14-ին, Ուդմուրտիայի կլինիկա-ախտորոշիչ կենտրոնում: Մինչ այդ, մամուլում բազմիցս տեղեկություններ էին հայտնվում նրա առողջության վատթարացման վերաբերյալ: