Ուզբեկ այլախոհները գրավել են Կարիմովի դստեր տունը Շվեյցարիայում

13:37 • 24.12.13

Շվեյցարիայում բնակվող մի խումբ ուզբեկ այլախոհներ գրավել են Ուզբեկստանի նախագահի դուստր Գուլնարա Կարիմովայի Ժնևի տունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

 

Երկուշաբթի օրվանից տունը գրաված «Ուզբեկստանի ժողովրդավարական հիմնադրամ» ընդդիմադիր կազմակերպության 5 ներկայացուցիչներ նպատակ ունեն ուշադրություն հրավիրել այն բանի վրա, թե ժողովրդի փողերից որքան է ծախսվել անշարժ գույքի գնման համար:

 

Շվեյցարական ԶԼՄ-ների տվյալներով` Կարիմովան տունը գնել էր 2009-ին, 18 մլն դոլարով:

 

Այլախոհները գրավված տանը պաստառ են ամրացրել` հետևյալ գրությամբ. «Այս կալվածքը պատկանում է բռնապետ Կարիմովի դստերը»: Ոստիկաններն ընդդիմադիրներին չեն հեռացրել: Շվեյցարական օրենքներով՝ դա կարող է արվել դատարանի որոշմամբ: