Կորեայի ձորում գտնվող նախկին գիշերօթիկ դպրոցում հրդեհ է բռնկվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 09.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կորեայի ձորում գտնվող թիվ 1 գիշերօթիկ դպրոցի չգործող մասնաշեքի երկրորդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
Նախարարության մամլո ծառայությունը նշում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:










