Մոսկվայում մեկնարկում է Մաքսային միության ապագայի հարցերին նվիրված նիստը
Մոսկվայում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը նվիրված է Մաքսային միության ապագային և որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս առիթով «Դոժդ» հեռուստաալիքը հայտնում է, թե պատահական չէ, որ հենց այսօր Ուկրաինա կհասնի Ռուսաստանի խոստացած 15 մլրդ ԱՄՆ դոլար վարկի առաջին մասը` 3 մլրդ-ի չափով: Այսօր պետք է Մոսկվա ժամաներ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, սակայն նա ուղարկել է վարչապետ Նիկոլայ Ազարովին:
Աղբյուրը նշում է, որ Կրեմլը Կիևին Մաքսային միությունն առաջարկում է որպես այլընտրանք Եվրամիությանը, սակայն՝ միայն դիտորդի կարգավիճակում:
Նախօրեին Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը մտահոգություն էր հայտնել, որ Ռուսաստանը նման աննախադեպ վարկ է տրամադրում Ուկրաինային` առանց որևէ երաշխիքի: Յանուկովիչը հասկացրել է, որ Եվրամիության հետ ասոցացումից դեռ վերջնականապես չի հրաժարվել:
Ըստ gazeta.ua-ի` քննարկվելու է մինչև 2015-ի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության ձևավորման հարցը, սպասվում է նաև համաձայնագրերի ստորագրում:
Կրեմլի մեծ դահլիճում կայանալիք հանդիպումից հետո, ըստ ծրագրի, սպասվում է հայտարարություն մամուլի համար:










