Լիտվայի և Բելառուսի սահմանին բեռնատարների հսկայական խցանում է առաջացել
Լիտվայի և Բելառուսի սահմանային անցագրային կետերում ձևավորվել են բեռնատար մեքենաների բազմակիլոմետրանոց խցանումներ:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ ամենաբարդը Մեդինինկայի անցագրային կետի իրավիճակն է, որտեղ խցանման մեջ կանգնած է ավելի քան 630 բեռնատար մեքենա:
Մեդինինկայի անցագրային կետի հերթափոխի պետ Ստանիսլավ Տուպիկովսկիսը նշել է, որ լիտվական կողմում աշխատում է ուժեղացված հերթափոխը, սակայն շատ բան կախված է բելառուսական կողմից: Ըստ նրա, նման խցանումներ առաջանում են յուրաքանչյուր տարի։
Ըստ լիտվական ԶԼՄ-ների՝ խցանման վերջը գտնվում է գրեթե Վիլնյուսում, որտեղից մինչև Բելառուսի սահման մոտ 30 կմ է:










