Ավազակները Մոսկվայում գումար տեղափոխողներից մոտ 4 միլիոն ռուբլի են գողացել

20:00 • 24.12.13

Ավազակները, ովքեր դեկտեմբերի 24-ին Մոսկվայի հարավ-արևելքում կրակ էին բացել գումար տեղափոխող մեքենայի վրա, դրանից գողացել են 4.2 միլիոն ռուբլի: Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ Интерфакс-ին հղումով, այս մասին հաղորդել է իրավապահ մարմիններում առկա աղբյուրը:


Ըստ աղբյուրի՝ դեռ հայտնի չէ, թե ովքեր են հարձակվողները:

Մեքենան, որում 2 տղամարդ տեղափոխում էին գումարով լի պայուսակներ, արգելափակել են 2 այլ մեքենաներ, որոնցից դուրս են եկել դիմակավորված մարդիկ և կրակ են բացել մեքենայի վրա, ինչից հետո վերցրել են գումարը և անհետացել:


Հարձակվողների մեքենաներից մեկը հետագայում հայտնաբերվել է հարևան շրջաններից մեկում:
Հարձակման ենթարկված մեքենայում եղել են ադրբեջանցի եղբայրներ: Գումարները նախատեսված են եղել «Մոսկվա» առևտրի տան գործարարներից մեկի համար: