Բան Կի Մունը խորհուրդ է տալիս ԱԽ-ին լրացուցիչ ուժեր ուղարկել Հարավային Սուդան

09:09 • 24.12.13

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խորհուրդ է տալիս Անվտանգության խորհրդին 5.500 զինծառայող ուղարկել Հարավային Սուդան, ինչպես նաև 6 ուղղաթիռ, այդ թվում՝ 3 մարտական, և տրանսպորտային ինքնաթիռ։

 

Գլխավոր քարտուղարը նշում է, որ նման քանակությամբ ուժերի այնտեղ գտնվելը ժամանակավոր է, հայտնում է Газета-ն։

 

Ավելի վաղ նշվում էր, որ ՄԱԿ-ը պատրաստվում է 7 հազ. խաղաղապահ ուղարկել Հարավային Սուդան։