Երևանում վրաերթի են ենթարկել 17-ամյա քաղաքացու

12:54 • 24.12.13

Երևանի Դավիթ Բեկի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու։


Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: