Սաակաշվիլին անցանկալի անձ է դարձել Ուկրաինայում. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր Օլեգ Ցարևը հասել է նրան, որ մի քանի տասնյակ մարդկանց արգելվել է Ուկրաինա մուտք գործել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Коммерсантъ-Украина»-ին:
«Իմ հարցման մեջ 36 մարդ է: Ես դեռ չեմ ստացել Ուկրաինայի անվտանգության ծառայությունից պատասխան, սակայն, իմ տեղեկություններով, նրանք բոլորը հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ)»,- հայտարարել է նա:
Նրա կարծիքով՝ անցանկանալի անձանց թվում նա նշել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն:
«Սաակաշվիլին ընդհանրապես այստեղ անելիք չունի, թող գնա Վրաստան և հանդիպի վրաց ժողովրդի հետ։ Նա եկել է այստեղ իր թիմի հետ, որը «Վարդերի հեղափոխություն» է կազմակերպել: Նրանք բոլորը հաստատվել են Ուկրաինայում և եղել են հեղափոխության մոդերատորներ, որը փորձում էր կազմակերպել ընդդիմությունը»,- ասել է նա:
Երկիր մուտքի արգելքի մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա:
Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին, իր հերթին, հայտնել է, որ արդեն 3 մարդու արգելվել է մուտք գործել Ուկրաինա: Մասնավորապես՝ խոսքը ձեռնարկատեր Գեորգի Կիկվաձեի մասին է:










